«Սարի թեյ» ապրանքանիշի երեք տեսակ ստացել է եվրոպական կարգի օրգանիկ սննդի սերտիֆիկատ![]() 15 մարտի 2013 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, փետրվարին, Bio Fach 2013 օրգանիկ արտադրանքի համաշխարհային ցուցահանդեսին, առաջին անգամ ներկայացվեց «Սարի թեյ» ապրանքանիշի նոր տեսականին, նոր դիզայնով: Ապրանքանիշը, ի թիվս հայկական մի քանի այլ ապրանքանիշների, համաշխարհային հեղինակավոր ցուցահանդեսին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի, ինչպես նաև «Էկոգլոբ» ընկերության աջակցությամբ: Նույն կազմակերպությունների աջակցությամբ էլ «Սարի թեյ» ապրանքանիշի երեք տեսակ ստացել է եվրոպական կարգի օրգանիկ սննդի սերտիֆիկատ: «Սարի թեյի» նոր տեսականին արդեն կա Հայաստանի մանրածախ շուկայում: Ավանդական բարձր որակից բացի, նոր տեսականին աչքի է ընկնում տուփերի յուրօրինակ ձևավորմամբ: Ընկերության հիմնադիր Գևորգ Աբրահամյանի խոսքով. «Նոր տուփերի դիզայնը հատուկ արված է հուշանվերի տրամաբանությամբ: Աշխարհի շատ երկրներում ընդունված է այցելուներին, հյուրերին, զբոսաշրջիկներին թեյ նվիրել: Նման փորձ մենք նախկինից ունենք, երբ ներգնա որոշ տուրօպերատորներ թեյի հավաքածու են պատվիրել մեզ մոտ, իրենց հաճախորդներին նվիրելու համար»: «Սարի թեյը» շուկայում հայտնի է որպես բարձրորակ բուսական թեյեր արտադրող ապրանքանիշ: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |