Արմեն Աշոտյան. Երեխան պետք է արհեստի տեր լինի՝ վարսավիր կամ խոհարար![]() 15 մարտի 2013 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր հանրային քննարկման կդրվի ՀՀ կրթության և գիտության նախարարության մշակած «Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թթ-ի միջոցառումների համալիր ծրագիրը». այն կավարտվի ապրիլի 15-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նշել է, որ այս ծրագիրը վերջին երկու տարիներին իրականացվող ծրագրի շարունակությունն է: Ներկայացնելով ծրագրի կետերը, Աշոտյանը հավելել է, որ պետք է պայքարել գյուղական յուրաքանչյուր դպրոցի գոյության համար: Արմեն Աշոտյանի խոսքով, 9-րդ դասարանն ավարտած աշակերտները, որոնք չեն ուզում շարունակել ուսումը, պետք է ընտրեն որևէ արհեստ, այսինքն՝ «երեխան պետք է ինչ-որ մի արհեստի տեր լինի՝ վարսավիր կամ խոհարար»,- նշել է նախարարը: Անդրադառնալով վերջին շրջանում մամուլում շրջանառվող դպրոցներում բռնության դեպքերի մասին լուրերին, Աշոտյանը նշել է, որ միջազգային ուսումնասիրությունների համաձայն` «Հայաստանի դպրոցները աշխարհում ամենաանվտանգներից են ու ամենապահովն են», հավելելով, որշփման ժամանակ դժվար է ամեն ինչ բացառել: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |