Լևոն Իգիթյան. Ով ո՞ւմ թշնամին է մեր քաղաքում, որ պետք է պայքարեն միմյանց դեմ![]() 15 մարտի 2013 - 13:51 AMT PanARMENIAN.Net - «Մենք բոլորովս միասին մեծ դարդ ունենք, որը մի կողմ ենք դրել»,- ասում է Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը և ավելացնում,- «Այդ դարդը մեծ Հայաստանն է»: Ըստ Լևոն Իգիթյանի` ընտրություններին մասնակցող ուժերը չպետք է պայքարեն միմյանց դեմ: «Ով ո՞ւմ թշնամին է մեր քաղաքում, որ պետք է պայքարեն միմյանց դեմ: Թշնամիներ չեն, այլ տեսակետների բախում պետք է լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Անդրադառնալով փետրվարի 18-ից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակին, Լևոն Իգիթյանը հայտարարեց. «Թամաշա է ինձ համար: Երկրի ճակատագիրը թամաշայի չի կարելի վերածել: Համարում եմ, որ Սերժ Սարգսյանը հաղթել է: Մնացած ուրիշի կարծիքը ինձ չի հետաքրքրում»: Երևանի ավագանու անդամը նաև նշեց, որ թեև Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մոտ է, բայց նրա մեջ չի տեսնում այն հատկանիշները, որ «թուրքի, Ալիևի հետ նստի բանակցությունների»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |