Գառնու կամրջի հետ կապված բոլոր հարցերը նախարարությունում են![]() 15 մարտի 2013 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Մշակույթի նախարարության դիմաց` Գառնու կամրջի վերակառուցման վերաբերյալ նախարարությանն ուղղված հանրային հարցադրումների պատասխանները ստանալու համար: Ակցիայի մասնակիցները զրուցեցին Մշակույթի նախարարության մի քանի պաշտոնյանների հետ, ովքեր ասացին, որ նրանց հարցերին ծանոթանալուց հետո կհանդիպեն ակտիվիսների հետ և կպատասխանեն հարցերին: Ակտիվիստները պահանջում են, որ նախարարությունը ներկայացնի Գառնու կամրջի վերականագնման հետ կապված բոլոր ընթացակարգերը: Նրանք նախապես նամակ էին ուղարկել նախարարություն և ասել էին, որ պատրաստվում են ակցիա իրականացնել: Ակտիվիստները պահանջում են նաև մեղավոր անձանց պատասխանատվության ենթրակել, իսկ հետո, եթե հնարավոր լինի, կամուրջը նախկին տեսքին բերել: Հիշեցնենք, որ 11-րդ դարում կառուցված Գառնու կամուրջը վերանարոգվել է, սակայն, ինչպես հավաստիացնում են մասնագետները, այն վերակառուցել են և աղավաղել նախկին տեսքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |