Ռ.Քոչարյան. Բարեփոխումները երկրի զարգացման շարժիչ ուժն են

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամներին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանը գոհունակությամբ նշել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ հարաբերությունները թեւակոխում են ավելի գործնական փուլ: Նա հատկապես կարեւոր է համարել Բանկի ակտիվ աշխատանքը մասնավոր հատվածի հետ: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, արդեն իսկ առաջին քայլերը ցույց են տալիս, որ մեր տնտեսվարող սուբյեկտները հուսալի գործընկեր են: Ինչպես հայտարարել է Ռ.Քոչարյանը, Հայաստանում բարեփոխումներն իրականացվում են համոզմունքով, վստահ, որ դրանք են երկրի զարգացման շարժիչ ուժը: Նրա խոսքերով, բարեփոխումների արդյունքում այսօր տնտեսության աճը բավականին տպավորիչ է, որի մեջ որոշակի մասնաբաժին ունեն նաեւ Բանկի հետ իրականացվող ծրագրերը: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները: Ռոբերտ Քոչարյանը ցանկություն է հայտնել, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն ավելի ակտիվ մասնակցություն ունենա Հայաստանի տնտեսության զարգացմանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---