Լիտվայի Սեյմը պաշտոնապես հայտարարել է Ղարաբաղի հետ միջխորհրդարանական խումբ ստեղծելու մասին

Լիտվայի Սեյմը պաշտոնապես հայտարարել է Ղարաբաղի հետ միջխորհրդարանական խումբ ստեղծելու մասին

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Լիտվայի խորհրդարանի ընդլայնված նիստում պաշտոնապես հայտարարեց Լեռնային Ղարաբաղի հետ միջխորհրդարանական կապերի խումբ ստեղծելու մասին:

Ինչպես հայտնում է delfi.lt ռուսական ծառայությունը, նիստում նախագահող փոխխոսնակ Վիտաուտաս Գապշիսը ընթերցել է խմբի ստեղծման մասին հայտարարությունը, հրավիրեց ցանկացողներին միանալ խորհրդարանականներին ու հայտարարեց խմբի առաջին նիստի մասին:

ԱԳ նախկին նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը վրդովմունք հայտնեց, թե «նման խմբի ստեղծումը վնասում է Լիտվայի արտաքին քաղաքականությանը»:

Խմբի հիմնադիրներից մեկը, Աշխատանքի կուսակցության ներկայացուցիչ Դանգուտե Միկուտենեն նշեց, որ Սեյմում ստեղծվել են բարեկամության խմբեր նաև այլ չճանաչված տարածաշրջանների հետ:

«Լիտվան ժողովրդավարական երկիր է, Սեյմի անդամի մանդատը ազատ է, Սեյմի անդամները կարող են բարեկամություն անել այլ երկրների խորհրդարանների հետ, նույնիսկ եթե դրանք պաշտոնապես ճանաչված չեն: Գուցե հարկ կա թվարկե, թե ձեր խմբակցության անդամները որ բարեկամության խբերին են անդամակցում՝ Թայվան, Չեչնյա, Տիբեթ»,-ասել է Միկուտենեն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---