Պահանջարկի աճը խթանեց սպառողական վարկավորումը Հայաստանում![]() 15 մարտի 2013 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Համախառն պահանջարկի աճը խթանեց սպառողական վարկավորման աճը Հայաստանի բանկային ոլորտում: «Պահանջարկի աճը ենթադրում է սպասարկման տարբեր տեսակներ, որից մեկն էլ սպառողական վարկավորումն է»,-ասել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում: Ըստ տնտեսագետի, բնակչության ցածր եկամուտները սպառողական վարկերի պահանջարկի աճի պատճառներից մեկն են: Թաթուլ Մանասերյանը հույս է հայտնել, որ բնակչության եկամուտներն առաջիկայում կաճեն: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա զեկույցում հրապարակված տվյալների, 2013թ. հունվարին երկրում գործող առևտրային բանկերը բնակչությանը տրամադրել են 300, 316 մլրդ դրամ ընդհանուր գումարի սպառողական վարկ, ինչն 4,830 մլրդ դրամով ավելի է 2012թ. դեկտեմբերից (295, 486 մլրդ դրամ): Ընդ որում, քարտերով տրամադրվող վարկերի քանակը 2013թ. հունվարին կազմել է 99, 323 մլրդ դրամ, ավտովարկերինը՝ 16, 159 մլրդ դրամ, կենցաղային ու համակարգչային տեխնիկայի համար՝ 19,996 մլրդ դրամ, ոսկու գրավի դիմաց՝ 97, 110 մլրդ դրամ, այլ սպառողական վարկերը կազմել են – 67, 530 մլրդ դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |