Մարտի 16-ին կմեկնարկի «Դպրոցականների օլիմպիադա. ԵՊՀ-2013»-ը![]() 15 մարտի 2013 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ին` ժամը 11:00-ին, ԵՊՀ-ում, ինչպես նաև ՀՀ 6 մարզերում՝ Գյումրում, Արարատում, Արմավիրում, Կապանում, Գորիսում և Իջևանում, կմեկնարկի «Դպրոցականների օլիմպիադա. ԵՊՀ-2013»-ը: Հանրակրթական 15 առարկաներ (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, մարդու իրավունքներ և ժողովրդավարություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք, հայ եկեղեցու պատմություն) ներառած օլիմպիադան նախատեսված է 12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների՝ յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ: Օլիմպիադայի տևողությունը 4 ժամ է, ասվում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդագրության մեջ: Ներկայումս օլիմպիադային մասնակցելու հայտ է ներկայացրել 2350 դպրոցական: Առաջադրանքները կահամախմբվեն Երևանում և կստուգվեն հանձնաժողովի կողմից: Դպրոցական օլիմպիադայի մի շարք առարկաներ թեստային սկզբունքով են լինելու, ինչը մասնակիցներին միասնական քննություններից առաջ թույլ կտա ևս մեկ անգամ ստուգել իրենց գիտելիքները: Միջոցառմանը կմասնակցեն ինչպես Մայր բուհի և Երևանի, այնպես էլ համապատասխան մարզերի պաշտոնյա անձիք: Օլիմպիադայի փակումը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դալիճում (Կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ): Հաղթողները կստանան 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներ, ինչպես նաև Մայր բուհի կողմից կպարգևատրվեն գրքերով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |