Թաթուլ Մանասերյանը հորդորում է չվախենալ դրամի աննշան արժեզրկումից![]() 15 մարտի 2013 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի արժույթի շուկայում նկատվում է ազգային դրամի դանդաղ արժեզրկում: Եթե մարտի առաջին օրերին ԱՄՆ 1 դոլարի միջի շուկայական փոխարժեքը ըստ ԿԲ տվյալների տատանվում էր 409-410 դրամի սահմաններում, ապա մարտի 14-ի տվյալներով 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 414.28 դրամ: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ պետք չէ վախենալ նման փոփոխություններից, քանի որ անցյալ տարի ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ և հետո շատերը կանխատեսում էին ռիսկեր ու տնտեսության անկում, կապելով դա փոխարժեքի տատանումների հետ: «Մենք համարձակություն ունեցանք կանխատեսել դրամի կայունացում, ինչն էլ տեղի ունեցավ հունիսին»,-ասել է նա PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում: Թաթուլ Մանասերյանը հորդորեց լավատեսորեն տրամադրվել: «Տնտեսության աշխուժացման դեպքում մենք կարող ենք ակնկալել հետադարձ գործընթացը՝ դրամի արժևորումը ԱՄՆ դոլարի նկատմամբ»,-ասաց նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |