Շահագործման է հանձնվել ոստիկանության Երևանի Քանաքեռ-Զեյթունի բաժնի վերանորոգված շենքը![]() 15 մարտի 2013 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի վերանորոգված շենքի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ շրջել է շենքում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և աշխատանքային նոր պայմաններին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժինը հագեցվել է ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով: Տեղեկացվել է, որ ոստիկանական համակարգում շարունակվում են արդիականացման աշխատանքները: Արդեն իսկ շահագործման են հանձնվել համայնքային ոստիկանության ութ հենակետեր: Առաջիկայում ամբողջովին պատրաստ կլինի նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նոր շենքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |