Ստեղծվում է «Բարև» ժողովրդավարության զարգացման ազգային հիմանդրամ15 մարտի 2013 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Ազատություն հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ քաղաքացիներն իրենց են մոտեցել և հետաքրքրվել, թե ինչպես է շարունակվելու շարժումը: Քայլեր են առաջարկել շարժմանն աջակցելու համար: «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանն էլ տեղեկացրեց, որ մտահոգ քաղաքացիների հորդորով իրենք ստեղծում են «Բարև» ժողովրդավարության զարգացման ազգային հիմանդրամ, որին քաղաքացիները կարող են փոխանցել իրենց նպաստը: Նա նշեց, որ շուտով կտարածեն հաշվեհամարը, որով կարող են դրամ փոխանցել: «Այս հզոր ալիքը, այս օվկիանոսը կտա այն միջոցը, որով կսպասարկենք շարժման կարիքները»,- ասաց Անահիտ Բախշյանը: Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ սկսվել է ստորագրահավաք, որի հեղինակը հանրությունն է: «Ես՝ ՀՀ քաղաքացիս, ողջունում եմ նորընտիր նախագահի պայքարը հանուն հայ ժողովրդի հաղթանակի վավերացման և համազգային նոր վերածննդին, պատրաստ եմ անմնացորդ զորակցել պայքարին ու ապրիլի 9-ին միանալու նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը»,- Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց հայտարարության տեքստը, որի տակ ստորագրում են քաղաքացիները: Ավելացնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն 5 օր է հացադուլի մեջ է, այսօր մեկ օրով նրան է միացել գրող, հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |