Ն.Փաշինյան. Կոմպրոմիս հնարավոր է միայն իշխանությունը անարյուն ժողովրդին փոխանցելու վերաբերյալ15 մարտի 2013 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Կոմպրոմիս հնարավոր է միայն իշխանությունը անարյուն ժողովրդին փոխանցելու վերաբերյալ, և Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը:Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավքում նման հայտարարություն արեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: «Թե իշխանությունները, թե միջազգային հանրությունը պետք է հստակ գիտեկցեն, որ ժողովուրդը չի գրոհելու, չի հարձակվելու, ջորդուփշուր չի անելու, բայց ժողովուրդը անելու է ավելին` ժողովուրդը չի նահանջելու: Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը պետք է հստակ գիտակցեն, որ իրենք կարող են հարձակվել, սակայն ժողովուրդը բռնությանը բռնությամբ չի պատասխանելու»,- հայտարարեց նա: Նա առաջարկեց Ազատության հրապարակում հրավիրել բաց քաղաքացիական խորհուրդի քննարկում, որտեղ շարժման մասնակիցները առաջարկներ ներկայացնեն Րաֆֆի Հովհաննիսյանին` նոր կառավարության և իշխանության ձևավորման վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս քաշել Սերժ Սարգսյանի վարչակազմի տակից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ապրիլի 9-ին կայանալիք Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: «Մենք այդ միջոցառումը պետք է վերածենք հրաժեշտի երեկույթի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա կոչ արեց բարձր տրամադրությամբ գալ այդ օրը ու Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանին զրկել Հայաստանից: Նիկոլ Փաշինյանը փոխանցեց նաև քաղաքացիների կոչը և Սերժ Թանկյանին ու Շառլ Ազնավուրին հրավիրեց Հայաստան` Ազատության հրապարակ` լինելու ժողովրդի կողքին: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |