Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգության» ցուցակը հայտնի կլինի մեկ շաբաթից![]() 15 մարտի 2013 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության ցուցակը հայտնի կլինի հաջորդ շաբաթ` Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ: Այս մասին հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, և նշեց, որ մասնակցելու են այն սկզբունքով, ինչ նախագահի ընտրություններին: «Շատերը չհավատացին ժողովրդին, ես հավատացի, դուք հավատացիք: Մենք հաղթեցինք: Իշխանությունը լինելու է ժողովրդինը: Որպես սկզբունք մեր ժողովուրդը մասնակցելու է բոլոր հնարավոր ընտրություններին, այդ թվում Երևանի ավագանու ընտրություններին, այն ցուցակը, որ կներկայացվի հաջորդ շաբաթ, հաղթանակ է կրելու, Երևանի հաջորդ քաղաքապետը կլինի մեզանից մեկը, դա ես չեմ լինելու, լինելու է մեզանից մեկը, միասին այս հաղթանակը տանելու ենք, վերադարձնելու ենք քաղաքը Հայաստանի ժողովրդին»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը և տեղեկացրեց, որ հանրահավաքը կլինի հաջորդ ուրբաթ` ժամը 18:00-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |