ՀԱԿՊ Միացյալ շտաբի պետը ՀՀ ՊՆ-ի հետ օպերատիվ փոխգործակցության մի շարք խնդիրներ է քննարկել15 մարտի 2013 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի են ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի, ՀԱՊԿ Միացյալ շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների, ՀԱՊԿ Միացյալ շտաբում անդամ-պետությունների զինված ուժերի ներկայացուցիչների կարգավիճակի հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների օպերատիվ փոխգործակցության մի շարք այլ խնդիրներ: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ստուդենիկինը Հայաստան է ժամանել մարտի 14-ին, աս ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին այցն է: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |