Սիրիայում գտնվող հայերին առաջիկա ամիսներին կտրամադրվի ամսական 100 հազար ԱՄՆ դոլարի օգնություն15 մարտի 2013 - 20:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների, համահայկական և հոգևոր կառույցների ղեկավարների հետ: Նախարարը ողջունել է հանդիպման մասնակից կառույցների ներկայացուցիչներին և կարևորել ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերում նրանց ներգրավվածությունը: Հանդիպման ընթացքում հասարակական, համահայկական և հոգևոր կառույցներին ներկայացվել է վերջին շրջանում Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով հայկական համայնքում տիրող իրավիճակը, Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ տարված աշխատանքները: Հ. Հակոբյանը շնորհակալություն է հայտնել սիրիահայերի հիմնախնդիրների լուծման գործում մեծ ներդրում ունեցած հասարակական կազմակերպություններին: Այս գործում անգնահատելի դերակատարում ունեն «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն, «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ՀԲԸՄ-ն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիները, Հայ օգնության միությունը, տեղական և միջազգային այլ կառույցներ: ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ: Հանձնաժողովի քարտուղար Լ. Ստեփանյանը մասնակիցներին ներկայացրել է պետության և հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացված աշխատանքները: Ներկայացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի, կացության կարգավիճակի, վարորդական իրավունքի տրամադրման ընթացակարգի հեշտացման, կրթական, առողջապահական խնդիրների լուծման նպատակով կատարված օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրերը: Գործարար ոլորտում կարևորվել է ՓՄՁ ԶԱԿ-ի ցուցաբերած աջակցությունը սիրիահայերին, բիզնես-ծրագրերի վարկավորմամբ: Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար այժմ առաջնահերթ լուծում պահանջող կարևորագույն խնդիրները շարունակում են մնալ կեցության և աշխատանքով ապահովելու հարցերը: Հ. Հակոբյանը նշել է, որ մշակման փուլում է սիրիահայերին երևանամերձ բնակավայրերում բնակարանաշինության հնարավորություն ընձեռելու ծրագիրը: Իսկ Սիրիայում ծանր կացության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ՀՀ նախագահի հանձնարարությամբ առաջիկա ամիսներին կտրամադրվի ամսական 100 հազար ԱՄՆ դոլարի օգնություն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |