Բուլղարիայի նոր վարչապետը թուրքամետ է. Նա ամեն ինչ արել է, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչեն![]() 15 մարտի 2013 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայի նորանշանակ ժամանակավոր կառավարության վարչապետ Մարին Ռայկովը աշխատել է ի օգուտ Անկարայի շահերի, քանի դեռ զբաղեցնում էր Բուլղարիայի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր, «Ատակա» քաղաքական կուսակցության նախագահ Վոլեն Սիդերովը, փոխանցում է «Կանթեղ Արարատյան» կայքը: «Ռայկովը այն անձն էր, որը կասեցնում էր Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին քննարկումներ անցկացնելը և թուրքական դեսպանի առաջ 2009-ին հպարտացել է իր այդ գործողություններով, ասելով, որ ինքն արել է ամեն բան, որպեսզի այդ հարցը խորհրդարանի օրակարգ չմտնի: Դա այն անձն է, որն աշխատում է ի օգուտ օտարների շահերի, այլ ոչ՝ Բուլղարիայի»,- նշել է Վոլեն Սիդերովը: Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորի` իր մոտ կա մի արձանագրություն, որը ներկայացնում է 2009 թ. օգոստոսի 27-ին փոխնախարար Ռայկովի և Թուրքիայի դեսպան Մեհմեդ Գյուջուկի հանդիպումը և նրանում վառ կերպով ներկայացված է ներկայիս վարչապետի թուրքամետությունը: «Դեսպանը անընդհատ հարցնում է, թե ինչ է կատարվում Հայոց ցեղասպանության հարցի հետ: Ռայկովը պատասխանում է, որ ընդունման փաստը շատ լուրջ ստվեր կնետի Թուրքիայի հետ երկխոսության վրա: Փոխնախարարը ընգծում է այն հսկայական աշխատանքը, որ ղեկավարությունը կատարում է, որպեսզի ձախողի նմանատիպ որոշման ընդունումը»,- ասել է Վ.Սիդերովը: Հիշեցնենք, որ Բուլղարիայի նոր ժամանակավոր կառավարությունը կգործի մինչև մայիսի 12-ին նշանակված նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Անցած ամիս սկսված հուժկու ժողովրդական բողոքի ցույցերի արդյունքում, Բուլղարիայի կառավարությունը հրաժարական էր տվել փետրվարի 20-ին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |