Արթուր Սարկիսովի դուբլը հաղթանակ է բերել «Վոլգային» «Ռոստովի» հետ խաղում

Արթուր Սարկիսովի դուբլը հաղթանակ է բերել «Վոլգային» «Ռոստովի» հետ խաղում

PanARMENIAN.Net - Դոնի Ռոստովում մեկնարկել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը: «Ռոստովն» ընդունեց Նիժնի Նովգորոդի «Վոլգային»: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով 2:1 հաշվով:

Հաշիվը բացվել է 31-րդ րոպեին, երբ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը խփել է առաջին գոլը: Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստը դուբլ է ձևակերպել: Տան տերերին հաջողվել է խաղավերջում մեկ պատասխան գնդակ խփել:

Հաղթանակի շնորհիվ Յուրի Կալիտվինցևի սաները վաստակել են 20 միավոր և բարձրացել 12-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---