ԱՄՆ-ն թույլ է տվել իր քաղաքացիներին ու ընկերություններին միջոցներ փոխանցել սիրիական ընդդիմությանը![]() 16 մարտի 2013 - 11:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն թույլ է տվել իր քաղաքացիներին ու ընկերություններին միջոցներ փոխանցել սիրիական ընդդիմությանը: Սիրիայի վերաբերյալ գործում են ԱՄՆ պատժամիջոցները, որոնք արգելում են ամերիկյան իրավաբանական ու ֆիզիկական անձանց գործարքներ կատարել ու ֆինանսական օգնություն ցուցաբերել սիրիական կողմին: «Արտահանում, վաճառք և առաքումներն են թույլատրվում Սիրիայի հեղափոխական ու ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիային, որպես սիրիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցչի»,-ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության փաստաթղթում: Վաշինգտոնը ոչ ռազմական օգնություն է ցուցաբերում ընդդիմադիրներին, որի ընդհանուր ծավալը հասնում է 500 մլն դոլարի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |