Տարոն Մարգարյանը եղել է ԼՂՀ-ի Վազգեն Սարգսյանի անվան մոտոհրաձգային զորամասում![]() 16 մարտի 2013 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում, եղել է նաև ԼՂՀ ՊԲ Վազգեն Սարգսյանի անվան մոտոհրաձգային զորամաս, հանդիպել երևանաբնակ ժամկետային զինծառայողների հետ: «Սիրելի զինվորներ, ես իսկապես հպարտ եմ ձեզանով: Հպարտ եմ, որ ունենք այսպիսի սերունդ, որոնք միշտ պատրաստակամ են անառիկ պահել թե հայրենիքի սահմանները, և թե հարազատ օջախի պատիվը: Ու բնական է, որ լինելով Ստեփանակերտում իմ պարտքը համարեցի այցելել նաև ձեզ: Հայոց Բանակի օրվա կապացությամբ ձեր ծնողներին ճանապարհելով ձեզ հետ հանդիպման, նաև նրանց խոստացել էի, որ, երբ լինեմ Արցախում, ես ինքս էլ նրանց փոխարեն կայցելեմ ձեզ»,-նշել է քաղաքապետը: Նա ասել է, որ իր մյուս խոստումը, որ զինվորների ծնողների համար Երևանի քաղաքապետարանը տարին մի քանի անգամ կընձեռի հնարավորություն հանդիպելու նրանց հետ, նույնպես ուժի մեջ է:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |