Երևանի քաղաքապետարանը Շուշիին տրամադրել է «Շուշի-Երևան» գրությամբ նստարաններ

Երևանի քաղաքապետարանը Շուշիին տրամադրել է  «Շուշի-Երևան» գրությամբ նստարաններ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Շուշի: Նա Շուշիի քաղաքապետ Վլադիկ Կասյանի ուղեկցությամբ շրջել է Վազգեն Սարգսյանի անունը կրող հրապարակում, ծաղիկներ դրել Սպարապետի հուշարձանին և զրուցել բնակիչների հետ:

Կասյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին` Շուշիում աղբահանության առավել արդյունավետ կազմակերպման նպատակով նվիրաբերված աղբահանման երկու մեքենաների և համալրող աղբարկղերի տրամադրման համար:

Շուշիի արտաքին տեսքի ձևավորման և բարեկարգման ծրագրերին աջակցելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել են նաև « Շուշի-Երևան » գրությամբ նստարաններ և աղբամաններ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---