Ա.Մարտիրոսյանը կգլխավորի՞ «Ժառանգության» ցուցակը. Նա այդ տարբերակը չի բացառում![]() PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դեռևս չի կարող ասել՝ ինքն է գլխավորելու Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգության» ցուցակը, թե՝ ոչ: Ինչպես նա ասաց PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, ինքը «հավակնորդներից մեկն է»: Հարցին՝ արդյո՞ք արդեն հայտնի է, թե ովքեր են ընդգրկված ցուցակում, Մարտիրոսյանը պատասխանեց. «Դեռևս վերջնական ամփոփում չի եղել, բայց մոտական օրերին պարզ կդառնա, ինչի մասին մենք տեղյակ կպահենք»: Արմեն Մարտիրոսյանը չհաստատեց, բայց ոչ էլ հերքեց տեղեկությունը, որ ցուցակի երկրորդ ու չորրոդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար Անահիտ Բախշյանն ու Ստեփան Սաֆարյանը. «Հավանական է», - ասաց նա, հավելելով, որ ավելին չի կարող ասել, քանի որ վերջնական որոշումը դեռ չի կայացվել: «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ կուսակցությունն առաջիկա Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով, որը կգլխավորի կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Նաև հայտնի է դարձել, թե ովքեր են ներկայացված ցուցակի երկրորդ և չորրորդ տեղերում. երկրորդ տեղում ներկայացված է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, իսկ չորրորդ տեղում՝ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը», - գրել էր թերթը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |