Մինսկի խմբի համանախագահները Երևան կգան մարտի 21-ին![]() 16 մարտի 2013 - 13:10 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 21-ին կայցելեն Երևան։ Նույն օրը նրանց կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Բանակցություններ կկայանան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մարտի 3-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել էին նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր: Ինչպես օրերս Երևանում մամուլի ասուլիսում հայտնել էր Էդվարդ Նալբանդյանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան և Լեռնային Ղարաբաղում կայցելեն մարտին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |