Մարտի 10-16-ը Ադրբեջանի ԶՈւ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 250 անգամ

Մարտի 10-16-ը Ադրբեջանի ԶՈւ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 250 անգամ

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---