Պսկովում բացվում է կիրակնօրյա հայկական դպրոց

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Պսկովի թիվ 14 դպրոցի շենքում կկայանա «Ուրարտու» հայկական համայնքի կիրակնօրյա դպրոցի հանդիսավոր բացումը: Ինչպես տեղեկացրեց թիվ 14 դպրոցի տնօրեն Նատալյա Վոլկովան, այդ դպրոցը բացվում է այն հայ երեխաների համար, որոնք ծնվել եւ ապրում են Ռուսաստանում: Նրա խոսքերով, հանգստյան օրերին անցկացվող պարապմունքների ժամանակ երեխաները կուսամնասիրեն Հայաստանի պատմությունը եւ հայոց լեզուն: Դպրոցը հիմնադրվել է «Ուրարտու» հայկական համայնքի կողմից քաղաքային եւ շրջանային իշխանությունների աջակցությամբ: Կիրակնօրյա դպրոցի բացման արարողությանը կմասնակցեն Հայաստանի հյուպատոսը, քաղաքային վարչակազմի եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, տեղեկացնում է «Պսկովսկայա Լենտա Նովոստեյ» գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---