Հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթել է Բորիս Գելֆանդին![]() 16 մարտի 2013 - 21:45 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ և առավելության հասավ 35-րդ քայլին: Նա վաստակել է 1,5 միավոր և առայժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Առաջին տուրում հայազգի շախմատիստը ոչ ոքի էր խաղացել Մագնուս Կառլսենի (Նորվեգիա) հետ: Առայժմ ավարտվել է ևս մեկ պարտիա, ոչ ոքի են խաղացել Կառլսենն ու Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան): Մյուս հանդիպումները, որոնցում մրցում են Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)- Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) , Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)- Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) զույգերը, շարունակվում են: Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում են 8 ուժեղագույն շախմատիստներ: Հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ կպայքարի աշխարհի թագի համար: Մրցաշարը կավարտվի ապրիլի 1-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |