Ա.Բաղդասարյան. Ձեռներեցությունը Հայաստանում չպետք է դառնա պատերազմի կոմբինացիա15 հոկտեմբերի 2005 - 14:47 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի տնտեսությունը հաստատուն քայլերով առաջ է ընթանում: Տնտեսական աճը թույ է տալիս լուծել խնդիրները»,-հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը այսօր Երեւանում մեկնարկած «Ընդհանուր ապագա» խորագրով տարածաշրջանային կոնֆերանսում, որի կազմակերպիչը Հայաստանի ամերիկյան առեւտրային պալատն է: Նա կարծիք է հայտնել, որ կոնֆերանսը «իր հետքը կթողնի Հայաստանում», քանի որ յուրաքանչյուր նմանատիպ միջոցառում նպաստում է ցանկացած երկրի հեղինակության բարձրացմանը: «Հայաստանի համար այսօր շատ են կարեւորվում արտերկրյա ներդրումները եւ, մասնավորապես, ամերիկյան ներդրումները եւ հայ-ամերիկայն համագործակցության խորացումը, հատկապես տնտեսության ոլորտում»,-նշել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը: Նրա կարծիքով, կոնֆերանսի մասնակիցները գործնական ծրագրերով կնպաստեն տնտեսական զարգացման խթանմանը: Ա.Բաղդասարյանը նաեւ կարծիք է հայտնել, որ այդ քննարկումների ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հայաստանի շրջանների վրա: «Երեւանը զարգանում է, եւ մենք չպետք է երկու Հայաստան ստեղծենք, այդ պատճառով շատ կարեւոր է, որ տնտեսական ներդրումները աստիճանաբար տեղափոխվեն դեպի Հայաստանի շրջանները»,-հայտարարել է Արթուր Բաղդասարյանը : Նա հույս է հայտնել, որ այս քննարկումները կարեւոր նշանակություն կունենան այդ հարցում: Բացի այդ, ՀՀ խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ «Հայաստանում բիզնեսը չպետք է դառնա պատերազմի կոմբինացիա» եւ որ կառավարությունը պետք է գործընկեր լինի գործարար մարդու համար: «Դրա համար շատ կարեւոր է հետեւողական քայլերով նպաստել կոռուպցիայի դեմ պայքարին եւ, այդ կապակցությամբ անել ամեն ինչ Հայաստանում ազատ շուկայի զարգացման, անկախ դատական համակարգի ստեղծման համար եւ այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ գործարար մարդը օրենքով իրեն պաշտպանված զգա»,-հայտարարել է Ա.Բաղդասարյանը: Նրա խոսքերով, շատերը հավաստիացնում են, որ Հայաստանի դատաիրավական համակարգը խոչընդոտում է երկրի տնտեսական զարգացմանը: Այդ առնչությամբ, նա կարեւորել է Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումը, ինչպես նաեւ պայքարը կաշառակերության դեմ: Նա նաեւ նշել է առողջ առեւտրի համար համապատասխան դաշտ ստեղծելու անհրաժեշտությունը: «Ընդհանուր տարածաշրջանային շուկան առավել գրավիչ է արտերկրյա ներդրողների համար, քան յուրաքանչյուր երկրինը առանձին: Մեր ապագան կարեւոր է մեզ համար»,-նշել է նա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |