Ջ.Էվանս.Գործարարությունը կարող է կարեւոր դեր կատարել հակամարտությունների կարգավորման հարցում15 հոկտեմբերի 2005 - 15:10 AMT PanARMENIAN.Net - «Մենք հավատում ենք, որ առեւտուրը կհանգեցնի հակամարտությունների կարգավորմանը»,-հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը այսօր Երեւանում մեկնարկած «Ընդհանուր ապագա» խորագրով տարածաշրջանային կոնֆերանսում, որի կազմակերպիչը Հայաստանի ամերիկյան առեւտրային պալատն է: Նրա խոսքերով, թեեւ չի կարելի պնդել, թե առեւտուրը եւ տնտեսությունը գերակայում են հակամարտության համեմատությամբ, սակայն կարող են ազդել նրա կարգավորման վրա: «Եթե դիտարկենք հարավկովկասյան տարածաշրջանը ընդհանուր առմամբ, ապա կտեսնենք, որ այնտեղ շատ հաճախ են հակամարտություններ առաջանում, եւ գործարարությունն ու առեւտուրը կարող են կարեւոր դեր կատարել դրանց կարգավորման հարցում»,-հայտարարել է Ջոն Էվանսը: Նրա կարծիքով, բիզնեսը եւ կառավարությունը զգում են միմյանց կարիքը եւ կարող են օգնել իրար: Նա կոչ արեց բոլոր գործարար մարդկանց, որոնք խնդիրներ ունեն կապված բիզնեսի հետ, դիմել Հայաստանի ամերիկյան առեւտրային պալատ` նշելով, որ «մենք միասին կլուծենք բոլոր խնդիրները» եւ «միասին կզարգացնենք տարածաշրջանը»: Մեկնաբանելով Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումը` Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ ամենակարեւորը տնտեսության հաջող զարգացման համար ազնիվ եւ արդյունավետ դատարաններ ունենալու անհրաժեշտությունն է: «Դա առավել կարեւոր է, քան այլ արժեքները»,-հայտարարել է նա: Ջ.Էվանսը նշել է, որ առաջընթացը դատաիրավական համակարգի բարեփոխման գործում լավ առիթ է հանդիսանում տնտեսության բարելավման համար: Նշենք, որ Հայաստանի ամերիկյան առեւտրային պալատը հիմնվել է 2000 թվականին գործարար հանրության խնդիրները քննարկելու եւ լուծելու նպատակով: Պալատում ընդգրված են շուրջ 80 ընկերություններ, որոնք ունեն ամերիկյան արժեթղթերի մասնաբաժին եւ լայնամասշտաբ ապրանքաշրջանառություն ԱՄՆ-ի հետ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |