Կիպրոսի նախագահը խնդրել է խորհրդարանին հավանություն տալ Եվրախմբի հետ համաձայնեցված օգնության ծրագրին

Կիպրոսի նախագահը խնդրել է խորհրդարանին հավանություն տալ Եվրախմբի հետ համաձայնեցված օգնության ծրագրին

PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը խնդրել է խորհրդարանին հավանություն տալ Եվրախմբի հետ համաձայնեցված օգնության ծրագրին, ներառյալ ավանդների համար միանվագ հարկը: Այդ մասին նախագան ասել է մարտի 17-ին, հեռուստաուղերձով դիմելով ազգին:

Անաստասիադիսը ստանձնել է պատասխանատվությունն իր գործողությունների համար, ներառյալ այնպիսի աննախադեպ միջոց, ինչպիսին է միջոցների հավաքագրումը կիպրոսյան բանկերի ավանդատուներից հակաճգնաժամային ծրագիրը ֆինանսավորելու համար:

Կիպրոսի իշխանությունները Եվրախմբի մարտի 16-ի նիստում համաձայնվել են վարկային համաձայնության աննախադեպ պայմանների:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---