ՄԽ ամերիկացի համանախագահը գտնում է, որ ԵԱՀԿ-ն պետք է նոր ջանքեր գործադրի սառեցված հակամարտությունների լուծման համար

ՄԽ ամերիկացի համանախագահը գտնում է, որ ԵԱՀԿ-ն պետք է նոր ջանքեր գործադրի սառեցված հակամարտությունների լուծման համար

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ, Մշտական խորհրդում ԱՄՆ դեսպան Յան Քելլին հանդես է եկել խորհրդում: Ռուաստանի առաջնայնություններին ի պատասխան Յան Քելլին հայտարարել է, որ Ռուսաստանը կարևոր դեր է կատարում կազմակերպությունում, հակամարտությունները պետք է առաջնային հարցերը լինեն:

Ըստ նրա, ԵԱՀԿ-ն պետք է նոր ջանքեր գործադրի այդ հակամարտությունները կարգավորելու համար:

«Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները հիմնված են ուժի չկիրառման, հավասարության, պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանության, ազգերի ինքնորոշման, հակամարտությունների խաղաղ կարգավորման վրա: Հելսինկի+40 գործընթացի ջանքերը պետք է ուղղվեն զգալի արդյունքների հասնելուն»,-հայտարարել է Քելլին, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---