Ր. Հովհաննիսյան. Հովիկ Աբրահամյանն ինձ առաջարկ բերող չէ![]() 18 մարտի 2013 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի հովհաննիսյանի հերթական ասուլիսն է: Հովհաննիսյանը նախ անդրադարձավ ԱԺ նախագահի այցին: Նախօրեն Հովիկ Աբրահամյանը այցելել էր հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի հովհաննիսյանին: « Աբրահամյանի այցը քաղաքավարական այց էր, ցանկանում էր լուծում գտնել այս հարցին: Շատ հստակ ասացի իրեն, որ իրեն չեմ դիտում որպես միջնորդ կամ սուրհանդակ: Պարոն Սարգսյանը կարող է ինձ հետ գրավոր կամ բանավոր առաջարկները ներկայացնել: Աբրահամյանը ինձ առաջարկ բերող չէ, նա չի կարող ինձ առաջարկներ բերել Սերժ Սարգսյանիցից: Ես էապես համաձյան չեմ Հովիկի հետ, քանի որ նա գնահատական տվեց բովանդակային լուծումների մասին ու նաև գնահատական տվեց իմ հաց չուտելու մասին որպես վերջնագիր: Աբրահամյանը կարգավիճակ չունի ինձ որևէ առաջարկ անելու ու թող չասի, որ իմ հաց չուտելը անընդունելի վերջնագիր է»,-ասաց Րաֆֆի հովհաննիսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |