Արաս Օզբիլիս. Շատ էի ուզում միանալ հավաքականին, բայց չեմ կարող մասնակցել Չեխիայի դեմ խաղին18 մարտի 2013 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի մասնակցելու մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպմանը: Նա վնասվածք է ստացել և Հոլանդիայում վերականգնվում է: «Վնասված եմ ստացել «Կուբանի» մարզման ժամանակ: Ուժեղ հարվածեցի գնդակին, որից հետո ցավ զգացի ծնկիս շրջանում: Պարզվեց, որ վնասվել է ծնկիս կողային կապանը: Մարտի 22-ին պետք է անցնեմ ևս մեկ բուժզննում, որից հետո ամեն ինչ պարզ կդառնա»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է ֆուտբոլիստը: Նա խոստովանել է, որ եթե նույնիսկ դրանից հետո սկսի մարզվել, միևնույն է, չի հասցնի լավ մարզավիճակ ձեռք բերել. «Ես շատ էի ուզում միանալ հավաքականին, բայց, ամենայն հավանականությամբ, ի վիճակի չեմ լինի մասնակցել Չեխիայի դեմ խաղին»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |