«Ժառանգություն» խմբակցությունն այլևս չի մասնակցելու ԱԺ-ում հետընտրական իրավիճակի շուրջ որևէ քննարկման18 մարտի 2013 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նիստի մեկնարկին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից փորձեց պարզել` ինչո՞ւ է մերժվել արտահերթ նիստ հրավիրելու խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների առաջարկը: Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ այսօր էլ է պատրաստ քննարկել այն հարցերը, որոնք ներկայացվել են ընդդիմության կողմից: «Մենք ոչ թե դեմ ենք եղել արտահերթ նիստ հրավիրելուն, այլ առաջարկել ենք ձեր ներկայացրած հարցերից մեկի մեջ փոփոխություն կատարել, և քանի որ բոլոր խմբակցությունները, բացի ձեր խմբակցությունից, համաձայնել են մեր առաջարկին, ուստի ես կասեցրել եմ առաջարկը: Ես հիմա էլ եմ պատրաստ և հորդորում եմ բոլոր խմբակցություններին մեկ անգամ ևս հավաքվել և քննարկել առաջարկները»,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը: Ռուբեն Հակոբյանն իր հերթին նկատեց, որ արտահերթ նիստ կարող էր հրավիրվել և կարող էր ներկայացվել համապատասխան օրենքի նախագիծ, ինչը, սակայն, չի արվել: ««Ժառանգություն» խմբակցությունն այլևս չի մասնակցելու որևէ քննարկման: Ազգային ժողովը չպետք է անմասն մնա և անտեսի երկրում ստեղծված իրավիճակն, ինչի հետևանքով մենք հարցերը տեղափոխել ենք փողոց: ԱԺ-ն պետք է ապացուցի, որ ընտրված օրենսդիր մարմին է»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: «Դուք առաջարկում եք լուծարել ԱԺ-ն, բայց խոսում եք խորհրդարանի հեղինակության մասին»,- նետեց Հովիկ Աբրահամյանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |