Վրաստանի ԱԳ նախարարը չի բացառում, որ երկիրը կարող է օգտագործվել որպես տարանցիկ ուղի հանցավոր խմբերի կողմից

Վրաստանի ԱԳ նախարարը չի բացառում, որ երկիրը կարող է օգտագործվել որպես տարանցիկ ուղի հանցավոր խմբերի կողմից

PanARMENIAN.Net - Վրաստանը կարող է օգտագործվել որպես տարանցիկ ուղի հանցավոր տարրերի համար, երկուշաբթի հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն Բաքվում ընթացող խորհրդաժողովում՝ նվիրված համագործակցության ամրապնդմանը ահաբեկչության կանխարգելման ոլորտում:

Փանջիկիձեն չի բացառում, որ Վրաստանը կարող է օգտագործվել որպես տարանցիկ ուղի հանցավոր տարրերի համար: Նա ասել է, որ ահաբեկիչների սաբոտաժը կիբերտարածքում կարող է բացասաբար անդրադառնալ պետության նորմալ գործունեության վրա

«Վրաստանում սկսել են մշակել ահաբեկչության դեմ ազգային ռազմավարությունը, ստեղծվել է միջգերատեսչական խումբ»,-ասել է նա:

Նա նշել է, որ Վրաստանն այս հարցում համագործակցում է ՄԱԿ կառույցների հետ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---