Հայ բռնցքամարտիկները Չեխիայի միջազգային մրցաշարից վերադարձել են երեք մեդալներով

Հայ բռնցքամարտիկները Չեխիայի միջազգային մրցաշարից վերադարձել են երեք մեդալներով

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկները երեք մեդալ են նվաճել Չեխիայի մրցաշարում: Երկրորդ տեղն է զբաղեցրել Արմեն Սիմոնյանը (+91 կգ), իսկ Նարեկ Աբգարյանը ( 52կգ) և Արա Պուլուզյանը (64կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:

Հայկական պատվիրակությունն արդեն վերադարձել է Հայաստան: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասել է, որ նա գոհ է արդյունքներից:

«Մրցաշարը դժվար էր, մասնակցում էին բռնցքամարտիկներ 17 երկրներից, այդ թվում աշխարհի առաջնության, ԵԱ և Օլիմպիական խաղերի մեդալակիրներ և մրցանակակիրներ: Տարին դեռ նոր է սկսում, և տղաները դեռ կկարողանան լավագույն մարզավիճակ ձեռք բերել»,-աել է մարզիչը:

Ըստ նրա, Ուկրաինայի և Ղազախստանի մրցաշարերից հետո կձևավորվի հավաքականը, որը կսկսի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---