Հայաստանի այկիկենդո կարատեի առաջնությանը մասնակցել են 230 մարզիկներ![]() 18 մարտի 2013 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիան անցկացրել է իր հերթական՝ 7-րդ փակ առաջնությունը: Ելույթ էին ունենում 230 մարզիկներ, որոնք ներկայացնում էին Երևանը, Իջևանը, Գյումրին, Սևանը և Գավառը, PanARMENIAN.Net ին հաղորդել են այկիկենդո կարատեի ֆեդերացիայից: «Քանի որ ապրիլին պետք է մասնակցենք մի քանի մրցաշարերի, ֆեդերացիայի տնօրինությունն ու մարզչական կազմն առաջիկա օրերի ընթացքում կվերլուծեն առաջնության արդյունքները, և կորոշեն այդ մրցաշարերին մեկնող հավաքականների կազմերը: Մեր նպատակը կրկին բացարձակ առաջատարի կարգավիճակով վերադառնալն է, ուստի պետք է շատ աշխատենք»,- ասել է այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը: Հավաքականի ընդլայնված կազմում ընդգրկված մարզիկներն կանցնեն մարզումների հատուկ ռեժիմի և կսկսեն նախապատրաստվել ապրիլին կայանալիք 3 միջազգային մրցաշարերին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |