Հնարավոր է՝ փլուզվի Երևանի վթարային շենքերից մեկը

Հնարավոր է՝ փլուզվի Երևանի վթարային շենքերից մեկը

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին, ժամը 19.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 5 շենքում առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պոկվել և թափվել են թիվ 5 շենքի երեսպատման սալիկները` 4 քմ մակերեսով: Շենքը հաշվառված է վթարային շենքերի ցուցակում (4-րդ աստիճան):

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: Զոհեր և տուժածներ չկան: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---