ԱՊՀ գործկոմի ղեկավարն առաջարկում է խստացնել օրենսդրությունը ահաբեկչության դեմ պայքարում

ԱՊՀ գործկոմի ղեկավարն առաջարկում է խստացնել օրենսդրությունը ահաբեկչության դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Բաքվում ահաբեկչության կանխարգելմանը նվիրված միջազգային խորհրդաժողովում ելույթ է ունեցել ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Նա նշել է, որ այսօրվա դրությամբ համաշխարհային հանրությունը մեծապես մտահոգված է ահաբեկչության աճով ու ծայրահեղականության դրսևորումներով:

«Ահաբեկչությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, կրոնական ծայրահեղականությունը մեծ ծավալներ են ստանում: Այդ խնդիրները կան նաև ԱՊՀ տարածքում»,-հայտարարել է Սերգեյ Լեբեդևը:

«Հարկավոր է ստեղծել հատուկ իրավական բազա, խստացնել այդ ոլորտի օրենսդրությունը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---