Գարեգին Բ-ն կմասնակցի նորընտիր Հռոմի պապի երդմնակալության արարողությանը

Գարեգին Բ-ն կմասնակցի նորընտիր Հռոմի պապի երդմնակալության արարողությանը

PanARMENIAN.Net - Քիչ առաջ Հայ առաքելական եկեղեցու միջեկեղեցական բաժնից PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները ևս մեկնելու են Վատիկան` մասնակցելու Հռոմի 266-րդ Պապ Ֆրանսիսկոյի երդմնակալության արարողությանը:

Հայկական պատվիրակությունը գլխավորելու է հենց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Պատվիրակության կազմում կլինեն Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և գավազանակիր Անանիա աբեղա Ծատուրյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---