Հայկական ԶՈՒ-ում կարգապահության առումով անցյալ տարվա համեմատ առաջընթաց է գրանցվել

Հայկական ԶՈՒ-ում կարգապահության առումով անցյալ տարվա համեմատ առաջընթաց է գրանցվել

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի զեկույց-հաշվետվության ներկայացմանը: Խորհրդակցությանը ներկա էին նաև ՀՀ ՊՆ և ԳՇ պետերն ու տեղակալներ, պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի վարչությունների և առանձին բաժինների պետերը:

Հայկազ Բաղմանյանը ներկայացրել է իր ենթակայության տակ գտնվող զորամասերում կատարված շինարարական աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ է կատարել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստության մակարդակին ու բարոյահոգեբանական վիճակին, սպայակազմի պատրաստվածությանը և մասնագիտական ունակություններին: Նշվել է, որ կարգապահության տեսանկյունից անցյալ տարվա հետ համեմամատած նկատվել է զգալի առաջընթաց: Բացի այդ, հաջողություններ են արձանագրվել զինվորների ֆիզիկական և հոգևոր պաշտպանվածության ոլորտում, բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները:

Լսելով զեկույցը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տվել է մի շարք հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետորեն իրականացնելու համար: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---