Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Ուկրաինայի ու Ղազախստանի միջազգային մրցաշարերին![]() 18 մարտի 2013 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է, որ բռնցքամարիտկներն Աբովյանում պատրաստվում են Ուկրաինայի ու Ղազախստանի միջազգային մրցաշարերին: «Մրցաշարն Ուկրաինայում մեկնարկում է մարտի 24-ին, իսկ Ղազախստանում՝ 29-ին: Առաջին մրցաշարում հանդես կգան վեց բռնցքամարտիկներ, ես կուղեկցեմ թիմին, երկրորդին՝ հինգ, նրանք կմեկնեն երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի գլխավորությամբ»,-ասել է Աղամալյանը: Ուկրաինա կմեկնեն Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Արարատ Մխիթարյանը (56 կգ), Հովհաննես Բոչկովը (60 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ) և Ռուսլան Իբրահիմյանը (81կգ): Ղազախստանում հանդես կգան Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Դերենիկ Գիժլարյանը (52կգ), Արթուր Գրիգորյանը, Սամվել Բարսեղյանը (60 կգ) և Ազատ Դավթյանը (91կգ): Այդ մրցաշարերից հետո կձևավորի հավաքականը, որը հանդես կգա Եվրոպայի առաջնությունում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |