Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դանիա![]() 18 մարտի 2013 - 16:43 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակում այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դանիայի Թագավորություն: Պատվիրակության կազմում են ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հարությունյանը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Այցի նպատակն է ծանոթանալ Դանիայում գործող սննդամթերքի և անասնակերի անվտանգության նկատմամբ վերահսկողության համակարգերին և սննդամթերքի և անասնակերի անվտանգության հաստատությունների դերը Եվրոպական ժամանակակակից հասարակությունում: ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը կծանոթանա նաև այն բարեփոխումներին, որոնք իրականացվել են Եվրամիության երկրներում գյուղատնտեսության, մասնավորապես սննդամթերքի անվտանգության բնագավառում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |