ՀՀ նախագահը կմասնակցի Հռոմի պապի գահակալության արարողությանը

ՀՀ նախագահը կմասնակցի Հռոմի պապի գահակալության արարողությանը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան կմեկնի Վատիկան՝ մարտի 19-ին մասնակցելու Նորին Սրբություն Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը:

Վատիկան կմեկնի նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որը գլխավորում է ՀԱԵ պատվիրակությունը, որի կազմում են Մայր Աթոռ Սբ Էջմիածնի եպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը, միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար, եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն ու գավազանակիր Գարեգին աբեղա Համբարձումյանը:

Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալությանը կմասնակցեն 180 պետությունների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում բրիտանական գահի թագաժառանգ արքայազն Չարլզը, Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշները և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---