Բնապահապանության նախարարությունը հուշագիր է ստորագրել նորվեգական ընկերության հետ![]() 18 մարտի 2013 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպության անդամ Սեսիլ Օրեստիսին և «Տապան» Էկո-ակումբի նախագահ Հրանտ Սարգսյանին: Կարևորելով համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ՝ նախարարը Օրեստիսին հայտնել է, որ բնապահապանության ոլորտում հասարակական կազմակերպությունները բավականին ակտիվ են և «Տապան» Էկո-ակումբը այն կազմակերպություններից է, որի հետ նախարարության համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Հանդիպման ավարտին ստորագրվել է համագործակցության եռակողմ հուշագիր: Հուշագիրը կնքել են ՀՀ բնապահանության նախարության կողմից նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպության կողմից Օրեստիսը, իսկ «Տապան» Էկո-ակումբից Սարգսյանը: Հուշագրի նպատակն է սատարել ՀՀ հանրակրթական հաստատությունների, ուսուցիչների և սովորողների բնապահապանական տեղեկացվածության, էկոկրթության և գործնական ունակությունների զարգացման էներգիայի և ռեսուրսների խնայողաբար օգտագործման և շրջակա միջավայրի հետ բնականոն հարաբերվելու կարողությունների բարձրացմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |