Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է շեյխ Տալաաթ Մուհամմադ Աֆիֆիի հետ![]() 18 մարտի 2013 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀ վակուֆների նախարար, շեյխ Տալաաթ Մուհամմադ Աֆիֆիի հետ։ Ջերմ և կառուցողական մթնոլորտում զրուցակիցները քննարկել են հայ–եգիպտական տարաբնույթ հարաբերություններին վերաբերող հարցեր` բարձր գնահատելով այդ հարաբերություններում եգիպտահայ համայնքի ունեցած ավանդական դերակատարությունը: Երկուստեք կարևորվել է քաղաքակրթությունների միջև երկխոսության խրախուսումը։ ՀՀ դեսպանը շեյխ Աֆիֆիին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության գործադրած ջանքերի մասին: Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |