Տարոն Մարգարյանը ծանոթացել է Էրեբունիում անցկացվող աշխատանքներին

Տարոն Մարգարյանը ծանոթացել է Էրեբունիում անցկացվող աշխատանքներին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին անձամբ ծանոթանալու նպատակով այս տարի ևս պարբերաբար շրջայցեր կկատարի մայրաքաղաքի վարչական շրջաններ: Նա ծանոթացել է Էրեբունի վարչական շրջանում նախատեսվող և արդեն սկսված աշխատանքների ընթացքին:

Շրջայցի շրջանակում նա նախ բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է Ավանեսովի փողոցի հանրակացարաններին հարակից բակը: Քաղաքապետը շրջել է բակում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:

Մարգարյանը` ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի այս տարվա ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած բակերի համալիր բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական. «Ինչպես և խոստացել էինք մեր բնակիչներին, այս տարի ևս մեր ծրագրերն ուղղված են Երևանի համաչափ զարգացմանը և այս համատեքստում համայնքի բյուջեով նախատեսել ենք ևս 400 բակերի, այգիների ու պուրակների բարեկարգման ու կառուցման աշխատանքեր: Ծրագրերի մեկնարկն արդեն տրված է և բոլոր վարչական շրջաններում առաջիկայում նկատելի կդառնա աշխատանքների ընթացքը»,- նշել է քաղաքապետը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև Էրեբունի վարչական շրջանում արդեն մեկնարկած բակերի համալիր բարեկարգման ծրագրի ընթացքին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---