2012թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակազմի սոցապահովության ծախսերը կազմել են 84 մլն դրամ19 մարտի 2013 - 11:30 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակազմի սոցիալական ապահովության գծով ծախսերը կազմել են ավելի քան 84 մլն ՀՀ դրամ, որը 2011 թվականի համեմատ ավելացել է 31.0%-ով, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Աշխատակազմի սոցիալական ապահովության ծրագիրը գործում է 2010 թվականից, որի հիմնական նպատակներն են` անձնակազմի սոցիալական պաշտպանվածության աստիճանի բարձրացումը, առանցքային մասնագետների նշանակումը և աշխատակիցների մեջ վաղվա օրվա նկատմամբ վստահության ամրապնդումը: Բանկի աշխատակիցների սոցիալական ապահովության համակարգը նախատեսում է տարբեր տեսակի սոցիալական երաշխիքներ ու արտոնություններ, ինչպիսիք են`լրացուցիչ վճարովի արձակուրդների տրամադրում (ինչպես չնորմավորված աշխատանքային օրվա, այնպես էլ կենցաղային հարցերի լուծման համար), նյութական օգնություն` ամուսնության, հոբելյանի, երեխայի ծննդյան առթիվ, ինչպես նաև բազմազավակ ծնողներին և հաշմանդամ երեխաներ խնամող աշխատակիցներին, աշխատակցի բուժման (այդ թվում` արտասահմանում), ընտանիքի անդամի մահվան դեպքում: Բանկն իր աշխատակիցներին տրամադրում է նաև հասցեական նյութական օգնություն ֆորս-մաժորային հանգամանքների դեպքում (դժբախտ պատահարի, գույքի կորստի, մոտ հարազատների բուժման և այլ դեպքերում): Բացի այդ, աշխատակցին վճարվում է նյութական օգնություն կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ, լրացուցիչ արձակման նպաստ, կենսաթոշակին անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվելու և այլ դեպքերում: Բանկի այն աշխատակիցներին, ովքեր երեխայի խնամքի համար արձակուրդի մեջ են, մինչև երեխայի երեք տարին լրանալը վճարվում է ամենամսյա նպաստ: 2012թ. ընթացքում հատկացվել է թվով 114 օգնություն: Ավելին, Բանկի աշխատակիցներին ամենամյա հիմնական վճարովի արձակուրդի հետ տրամադրվում է նյութական օգնություն: 2012թ-ին նշված նյութական օգնությունից օգտվել է ավելի քան 380 աշխատակից: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին, որի 100% բանժնետերն է հանդիսանում խոշորագույն ռուսաստանյան բանկերից մեկը` “Գազպրոմբանկ” ԲԲԸ-ն: 2012թ. տարեվերջի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցների թիվը կազմում էր 462 (Գլխամասային գրասենյակում` 196 և մասնաճյուղերում` 266 աշխատակից): Բանկն ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երևանում և 9-ը` մարզերում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |