Վահագն Խաչատրյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածո՞ւ. Նա չի հերքում, բայց չի էլ հաստատում![]() 19 մարտի 2013 - 10:24 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ անդամները շարունակում են լռել և չեն հայտնում, թե ով է գլխավորելու իրենց ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում: Տեղեկություններ են շրջանառվում, որ ցուցակը կգլխավորի ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, ով 1992 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Վահագն Խաչատրյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը: «Դեռևս վերջնական որոշում չկա»,- ասաց նա: «Չորրորդ ինքնիշխանություն» թերթն էլ հայտնում է, որ ՀԱԿ ցուցակի երկրորդ տեղում ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանն է, ով դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Երրորդ տեղում է Հայ ագգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |