Ուլի Վեգներ. Թող հաղթի ուժեղագույնը, ես հավատում եմ Աբրահամի հաղթանակին

Ուլի Վեգներ. Թող հաղթի ուժեղագույնը, ես հավատում եմ Աբրահամի հաղթանակին

PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները նշել է, որ մարտի 23-ին նրանք ռինգ դուրս կգան որպես հաղթողներ: «Մենք պետք է վստահ լինենք մեր ուժերին, քանի որ Արթուրը գործող չեմպիոնն է: Դա լավ մենամարտ է լինելու: Թող հաղթի ուժեղագույնը, դա զարմանալի չէ, քանի որ որպես մարզիչ ես հավատում եմ իմ սանին»,-Վեգների խոսքն է մեջբերում fightnews.com-ը:

Ռոբերտ Շտիգլիցի մարզիչ Դիրկ Ձեմսկին խոստովանել է, որ մենամարտը հետաքրքիր կլինի, գուցե, նույնիսկ վերաճի պատերազմի: «Հուսով եմ, Ռոբերտը կրկին նույն սխալները թույլ չի տա: Նա խաղի լավ պլան ունի ու լավ մարտավարություն, որոնք կզարմացնեն բոլորին»:

Մենամարտը տեղի կունենա մարտի 23-ին Մագդեբուրգում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---