Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը գլխավորում է Դևիդ Բեքհեմը

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը գլխավորում է Դևիդ Բեքհեմը

PanARMENIAN.Net - France Football-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը, որը գլխավորում է Դևիդ Բեքհեմը: Ֆուտբոլիստի եկամուտներն այս տարի կազմել են 36 մլն եվրո:

Այդպիսով, Բեքհեմն առաջ է անցել Լիոնել Մեսսիից, որը երեք անգամ անընդմեջ ճանաչվել էր ամենահարուստ ֆուտբոլիստը: Այս տարի նա վաստակել է 35 մլն դոլար: Երրորդ տեղում է «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն՝ 30 մլն դոլար:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել ոչ միայն պայմանագրով ստացած եկամուտները, այլ նաև գովազդից ստացածները, հայտնում է sport-express.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---