Բլատեր. Ես կողմ եմ տեխնոլոգիաների կիրառմանը, և ողջ աշխարհն է ինձ հետ համամիտ, բացի Պլատինիից![]() 19 մարտի 2013 - 13:11 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերը գտնում է, որ բարձր տեխնոլոգիաների կիրառումը ֆուտբոլային խաղերի ժամանակ անհրաժեշտություն է, հայտնում են իսպանական ԶԼՄ-ները: Մասնավորապես, խոսքը գոլերի հետ կապված վիճահարույց պահերի մասին է: «Ես կողմ եմ տեխնոլոգիաների կիրառմանը, և ողջ աշխարհն է ինձ հետ համամիտ, բացի Պլատինիից: Ընդգծում եմ, որ դրան դեմ է ոչ թե ՈւԵՖԱ-ն, այլ նրա նախագահը: Պլատինին դեմ է տեխնոլոգիաների կիրառմանն անձնական պատճառներով, սակայն, կփոխի իր տեսակետը»,-հայտարարել է Բլատերը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |